Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աթեշյանը պաշտոնանկ է արվել

Աթեշյանը պաշտոնանկ է արվել
29.06.2017 | 00:41

«Այսօր առավոտյան Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգևոր ընդհանուր ժողովը արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին զրկել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից»,- գրել է «Ակօս» պարբերականը:

Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը հայտնել է, որ այդ որոշումն ընդունվել է 22 կողմ ձայնով: Որոշմանը դեմ են արտահայտվել խորհրդի 2 անդամներ:
Արամ Աթեշյանը մայիսի 24-ին Ստամբուլ էր հրավիրել նորընտիր տեղապահ Գարեգին Բեքչյանին, սակայն մինչև օրս չէր հրաժարվել Պատրիարքի փոխանորդի պաշտոնից:
Հունիսի 24-ին Աթեշյանի և Բեքչյանի միջև հանդիպում էր տեղի ունեցել, որի ժամանակ Աթեշյանը պաշտոնապես հայտարարել էր, որ մտադիր չէ փոխանորդի պաշտոնից հրաժավել:

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ